06/04/2017 19:16
ԻՊ-ը տարեսկզբից ի վեր խոշորագույն զանգվածային մահապատիժն է իրականացրել
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) խմբավորման ահաբեկիչները տարեսկզբից ի վեր խոշորագույն զանգվածային մահապատիժն է իրականացրել: Այս մասին գրում է The Independent-ը՝ հղում անելով Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգի կենտրոնի տվյալներին:
Իրավապատպանները նշել են, որ Դեյր Զորի անապատում ջիհադականները 18-25 տարեկան 33 մարդու են սպանել: Նրանք սուր առարկաներով ծակծկել են իրենց զոհերին:
Հայտնի չէ, սակայն, թե ում են սպանել ծայրահեղականները. կառավարական զորքերի զինծառայողների, նրանց դաշնակիցների, թե՞ ապստամբների կամ խաղաղ բնակիչների: