06/04/2017 19:53
Մեկնարկել է հետբուհական կրթական դասընթացը «Կլինիկական շաքարային դիաբետը և նրա բարդությունները» թեմայով
Դիաբետի ուսումնասիրման եվրոպական ասոցիացիան (EASD) կրթական դասընթացներ է կազմակերպում աշխարհի տարբեր երկրներում։ Մասնագիտական հեղինակավոր կազմակերպությունն առաջին անգամ Հայաստանում է Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի (նախագահ` և Հայաստանի էնդոկրինոլոգների ասոցիացիայի հրավերով։
«Radisson Blu» հյուրանոցում մեկնարկել է հետբուհական կրթական դասընթացը «Կլինիկական շաքարային դիաբետը և նրա բարդությունները» թեմայով:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հայաստանի և Արցախի ավելի քան 150 բժիշկ-էնդոկրինոլոգներից դասընթացին մասնակցում է Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Իրաքից, Հնդկաստանից, Պարսկաստանից, Սաուդյան Արաբիայից ժամանած 50 էնդոկրինոլոգ:
Եռօրյա դասընթացի ժամանակ հանդես կգան Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Լեհաստանից, Լիտվայից, Շվեդիայից, Նիդերլանդներից, Խորվաթիայից, Դանիայից, ինչպես նաև Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանած միջազգային մակարդակի 15 դասախոսներ։ Առաջատար մասնագետները, հիմնվելով վերջին տարիների հետազոտությունների և բժշկագիտության ձեռքբերումների վրա, կներկայացնեն շաքարային դիաբետի պատճառագիտության և զարգացման մեխանիզմների, ախտորոշման, հիվանդների վարման, բուժման, ինչպես նաև շաքարախտի սուր և քրոնիկ բարդությունների բուժման վերաբերյալ նորագույն մոտեցումները:
Տեսական և գործնական սեմինարներ կվարեն նաև Հայաստանի առաջատար մասնագետները` ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբոնի պրոֆեսորա-դասախոսական կազմը` Ելենա Աղաջանովայի և Էդուարդ Թորոմանյանի գլխավորությամբ: