06/04/2017 21:33
Քաղաքական զարգացումների թեման ՀՀԿ-ն կքննարկի հաջորդ շաբաթ
ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստում խորհրդարանական կոալիցիաների հետ կապված հարց չի քննարկվել, նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Քանի դեռ ԿԸՀ-ն վերջնական գնահատական չի տվել և չի ամփոփել վերջնական արդյունքները ընտրությունների, վաղ է խոսել այդ մասին», - ասաց ՀՀԿ խոսնակը։
Նա նշեց՝ երբ ԿԸՀ-ն վերջնական հայտարարությամբ հանդես կգա, հնարավոր է, մյուս շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ն քննարկի Ազգային ժողովում ընտրությունների հետևանքով առաջացած քաղաքական զարգացումների թեման։