06/04/2017 21:47
Ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի հույսեր դեռ չկան
Քանի դեռ Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունները մերժվում են Ադրբեջանի կողմից, մեծ հույս տածել, որ ղարաբաղյան կարգավորման հարցում լուրջ առաջընթաց կլինի, պետք չէ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո, պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Մենք շատ դրական ենք վերաբերվում խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ խնդրի կարգավորմանը, պռոբլեմը ոչ Ստեփանակերտում է, ոչ Երևանում է, ոչ Մոսկվայում, ոչ Փարիզում, ոչ էլ Վաշինգտոնում է։ Պռոբլեմը Բաքվում է , և ես հուսով եմ, որ մենք կարող ենք հասնել նրան, որպեսզի այս խնդիրը լուծվի ոչ թե պատերազմական կամ ուժի սպառնալիքի միջոցով, այլ բացառապես խաղաղ կարգավորմամբ», - նշեց Է.Շարմազանովը։
Նրա խոսքով, քանի դեռ հակառակորդը օրը մի քանի անգամ պատեհ ու անպատեհ առիթներով խոսում է խնդրի ռազմական լուծման մասին, հայկական կողմը պետք է ուժեղացնի դիվանագիտական աշխատանքերը, մյուս կողմից՝ ուժեղացնի անվտանգության համակարգը։