06/04/2017 20:26
ՄԱԿ-ը խնդրում է 72-ժամյա հումանիտար զինադադար հաստատել Սիրիայում
ՄԱԿ-ը դիմել է ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Թուրքիային՝ խնդրելով եռօրյա հումանիտար զինադադար հաստատել Սիրիայում, ճեպազրույցում հայտարարել է Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի օգնական Յան Էգելանը՝ ամփոփելով Սիրիա հումանիտար մուտքի նպատակային խմբի՝ Ժնևում կայացած հերթական նիստի արդյունքները, փոխանցում է РИА Новости-ն:
«Մեզ 72-ժամյա լիակատար զինադադար է հարկավոր Է, որպեսզի օգնություն հասցնենք Արևելյան Գուտա: Եվ դա մեզ հարկավոր է անել առաջիկա օրերին», - ասել է նա:
Էգելանը հավելել Է, որ ՄԱԿ-ի նիստում դիմել Է Սիրիայի աջակցման միջազգային խմբի երկրներին, մասնավորապես, ԱՄՆ-ին, նաև Ռուսաստանին ու Թուրքիային՝ որպես Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավոր-երկրների՝ խնդրելով հնարավորություն ընձեռել հումանիտար օգնություն հասցնելու Սիրիա:
«Մեզ «կանաչ լույս» Է անհրաժեշտ ՄԱԿ-ի՝ ապրիլի-մայիսի հումանիտար պլանի համար, որպեսզի օգնության հասնենք 1 մլն մարդու», - ասել է նա: