06/04/2017 20:35
Ռուսաստանյան բոլոր օդանավակայաններում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են սահմանվել
Ռուսաստանի բոլոր օդանավակայաններում սահմանվել են ավիացիոն անվտանգության հավելյալ միջոցառումներ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից հետո: Այս մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վալերի Օկուլովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Բոլոր օդանավակայաններում սահմանվել է տրանսպորտային անվտանգության ուժեղացված ռեժիմ, դա վերաբերում է հստակ միջոցների՝ սկսած օդանավակայանի շրջակայքով և տերմինալներում հսկողության ռեժիմի ուժեղացումից մինչև լրացուցիչ զննում ու լրացուցիչ տեսահսկման իրականացում», - ասել է Օկուլովը՝ «Россия 24» հեռուստաալիքի եթերում
Տրանսպորտի նախարարության տեղակալը միևնույն ժամանակ խոստովանել է, որ ցանկացած հավելյալ միջոցառում անհարմարություն է պատճառում ուղևորներին, ուստի ուղևորներին խորհուրդ են տալիս ավելի վաղ ժամանել օդանավակայան: