06/04/2017 21:30
Երևանի ավագանու ընտրությանը ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը
ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել է մեկ հարց, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Հարցը վերաբերվել է ՀՀԿ-ի մասնակցությանը Երևանի ավագանու ընտրություններին։ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի առաջակով միաձայն որոշել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրորդը կլինի Սմբատ Լպուտյանը, երրորդը՝ Հովիկ Մուսայելյանը», - ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ ՀՀԿ-ում կարծում են, որ այս տարիների ընթացքում Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երևանում եղել են շատ լուրջ բարեփոխումներ։
«Կուսակցությունը լիահույս է, որ հաջողության դեպքում Երևանի ավագանին Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կշարունակի բարեփոխումները», - ասաց նա։