21/04/2017 14:59
Ահմադինեժադին մերժել են նախագահի թեկնածու գրանցել հերթական ընտրություններում
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին մերժել են նախագահի թեկնածու գրանցել հերթական ընտրություններում: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Իսկ գործող նախագահ Հասան Ռոուհանին ներառվել է թեկնածուների թվում: Նաև թեկնածու է հաստատվել կոշտ ուղեգծի կողմնակից Էբրահիմ Ռաիսին: Ավելի վաղ Ահմադինեժադը փաստաթղթեր էր հանձնել երկրի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը գրանցելու համար: Մինչ այդ նա հայտարարել էր, որ մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնի համար, քանի որ Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին նրան խորհուրդ Էր տվել չմասնակցել ընտրություններին:
Նախագահական մրցարշավին մասնակցել ցանկացողները կարող էին գրանցվել ապրիլի 10-ից: Ընտրությունները նախանշված են մայիսի 19-ին: