21/04/2017 17:07
ԵՄ-ն պաշտպանել է Ռուսաստանում «Եհովայի վկաներին»
Եվրամիությունը ցավում է, որ ՌԴ Գերագույն դատարանը «Եհովայի վկաներ» կազմակերպությանը ծայրահեղական է ճանաչել, ինչը հնարավորություն է տալիս սկսել դրա անդամների դատական հետապնդումը «կրոնական ակտեր» կատարելու պատճառով, փոխանցում է DW.com-ը:
« «Եհովայի վկաները», նաև մյուս կրոնական կազմակերպությունները, պետք է խաղաղ հավաքների ազատության իրավունք ունենան` երաշխավորված Ռուսաստանի սահմանդրությամբ, նաև ՌԴ միջազգային պարտականություններով և մարդու իրավունքների համաշխարհային չափանիշներով», - ընդգծում է ԵՄ արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչությունում:
Հինգշաբթի` ապրիլի 20-ին, ՌԴ Գերագույն դատարանը հայտարարել է կազմակերպության վարչական կենտրոնի և ՌԴ-ում բոլոր 395 բաժինների գործունեության դադարեցման մասին: «Եհովայի վկաները» 30 օրվա ընթացքում կարող են բողոքարկել դատավճիռը: