21/04/2017 15:03
ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպումը դեռ չի հաստատվում
Երևանում դեռ չեն հաստատում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպումը Մոսկվայում ապրիլի 27-ին:
«Իմ ռուս գործընկերը արդեն հայտարարել էր, որ եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, ապա այդ մասին կտեղեկացնենք պատշաճ կարգով», - Aysor.am-ի թղթակցին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ արտգործնախարարների եռակողմ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 27-ին:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ԼՂ կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ հստակ տեղեկություններ դեռ չկան: