25/04/2017 18:36
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը Սահմանադրական դատարանը կշարունակի վաղը
Քիչ առաջ Սահմանադրական դատարանում ավարտեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը, նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 12:00-ին:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ապրիլի 14-ին երկու դիմում էր ներկայացրել ՍԴ, մեկը՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անունից, մյուսը՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում հանդես եկող ՀԿ-ների, մի շարք քաղաքացիների և դիտորդների անունից: Մինչդեռ ՍԴ որոշմամբ, քննվում է միայն դաշինքի ներկայացրած դիմումը:
Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել էր, որ ներքին դատական ատյանները սպառելուց հետո իրենք կդիմեն ՄԻԵԴ: