26/04/2017 11:01
Ցածրորակ լրագրությունը մնալու է այդպիսին, եթե հենց հեղինակները չեն ուզում կատարելագործվել. Տիգրան Բալայան
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր մամուլում տարածված լուրերին այն մասին, որ ԱԳՆ-ն վերջերս տեղեկանք է տրամադրել հանցանք կատարելու համար հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն՝ «հիմնավորելով», թե նա իրավունք ունի դուրս գալ երկրից, և այդպես քաղաքացին փորձել է հայտնվել ԱՄՆ-ում:
«Ցածրորակ լրագրությունը մնալու է այդպիսին, եթե հենց հեղինակները չեն ուզում կատարելագործվել, կրթվել։ Հակառակ դեպքում, կդիմեին ԱԳՆ, կիմանային, որ ԱՄՆ դեսպանություն կեղծ փաստաթուղթ է ներկայացվել։ Այդ կապակցությամբ ԱԳՆ-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և Ոստիկանություն՝ համապատասխան գործողություններ իրականացնելու համար», - գրել է Բալայանը: