27/04/2017 17:51
ՀՅԴ-ն գործիք է իշխանության ձեռքին. Լևոն Զուրաբյան
ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի քննության ժամանակ ՍԴ անդամ Կիմ Բալայանը հետաքրքրվեց դաշինքի անդամ Լևոն Զուրաբյանից, թե ինչպե՞ս կարող էր Շիրակի մարզպետը հանձնարարած լինել դպրոցի տնօրեններին ՀՀԿ-ի համար ձայներ հավաքել, եթե նա ՀՅԴ ներկայացուցիչ է:
«Չեմ ուզում վիրավորել ձեր զգացմունքները, բայց թույլ տվեք ասել, որ այսօր ՀՀԿ-ն ամբողջությամբ օգտագործում է պետական ռեսուրսը և կարող է թույլ տալ իրեն ՀՅԴ-ի հետ հաշվի չնստել, քանի որ ՀՅԴ-ն գործիք է դարձել իշխանության ձեռքին», - ասաց Լ. Զուրաբյանը:
Խոսելով Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված համաձայնության մասին՝ Լ. Զուրաբյանը նշեց, որ իրենք հավանության չեն արժանացրել Ընտրական օրենսգիրքն ամբողջությամբ, այլ պարզապես համաձայն են եղել դրանում ամրագրված որոշ դրույթների հետ, մասնավորապես, համաձայնություն է ձեռք բերվել միայն 4+4+4 ձևաչափի շուրջ: