27/04/2017 20:17
Ռուսական «Լիման» նավը խորտակվել է Սև ծովում բախումից հետո
Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ՝ Բոսֆորի նեղուցից 40 կմ հեռավորությամբ, ռուսական Սեւծովյան նավատորմի «Լիման» և «Աշոտ 7» նավերը բախվել են:
«Սեւ ծովի հարավ-արեւմտյան մասում՝ Բոսֆորի նեղուցից 40 կմ հյուսիս-արևելք, սեւծովյան նավատորմի «Լիման» եւ «Աշոտ-7» նավերի բախման հետևանքով «Լիման»-ը վնասվել է։ Նավի անձնակազմը պայքարում է փրկության համար», - հայտնում է Коммерсант.ru-ն հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության կայքին։
Երկրորդ նավը Տոգոյի դրոշի ներքո էր նավարկում։ Reuters-ի հաղորդմանբ՝ նավերը, ենթադրաբար, բախվել են մառախուղի պատճառով։
Միջադեպի հետեւանքով «Լիման»-ը խորտակվել է։ Թուրքիայի առափնյա ծառայության տվյալներով՝ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել, 78 մարդ տարհանվել է։
ՌԴ ՊՆ-ն դեպքի վայր է ուղարկել նավատորմի հերթապահ ուժերից սևծովյան նավատորմի նավեր, նաև Ան-26 ինքնաթիռը՝ հատուկ թիմով։ Գերատեսչությունը հաստատում է, որ նավը խորտակվել է բախման հետևանքով։ Ամբողջ անձնակազմը փրկված է։