27/04/2017 10:30
Ինձ ամենաքիչը հետաքրքրում է ձեր շնորհակալությունը. Զուրաբյանը՝ Մուկուչյանին
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, թե արդյոք տեսախցիկների տեղադրումը 1500 ընտրատեղամասերում նպաստեց ընտրությունների օրինականության ապահովմանը:
«Կարծում եմ՝ դրանք կարևոր նշանակություն ունեցան լիակատար թափանցիկություն ապահովելու համար», - ասաց Տ.Մուկուչյանը:
«Այսինքն, կարծում եք, որ դա դրակա՞ն ազդեցություն է ունեցել», - շարունակեց պնդել Զուրաբյանը:
«Ակնկալում եք, որ Ձե՞զ պիտի շնորհակալությունը հայտնեմ», - հարցրեց Մուկուչյանը:
Զուրաբյանն էլ արձագանքեց. «Ինձ ամենաքիչը հետաքրքրում է ձեր շնորհակալությունը»: