28/04/2017 19:08
Հունգարիան ավարտել է Սերբիայի հետ սահմանին երկրորդ ցանկապատի կառուցումը
Հունգարիան ավարտել է Սերբիայի հետ սահմանին երկրորդ ցանկապատի կառուցումը: Այն ունի 3 մետր բարձրություն և 155 մետր երկարություն, և կարող է կանգնեցնել մարդկանց ցանկացած ամբոխ: Այդ մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սերբա-հունգարական սահմանի երկարությունը 175 կիլոմետր է: Սահմանին առաջին պատնեշները Բուդապեշտը կառուցել է 2015 թվականին՝ փորձելով կանգնեցնել հարավից սիրիացի փախստականների հոսքը: Ներգաղթյալների հետ բախումներում հունգարական ոստիկանությունն ակտիվ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:
Հունգարիան նաև նման պատնեշ է կառուցել Խորվաթիայի հետ սահմանին:
Վիկտոր Օրբանը հայտնի է որպես միգրացիայի ազատության և Սիրիայից փախստականների համար բաց սահմանների քաղաքականության կոշտ հակառակորդ: