29/04/2017 14:54
Բեռլուսկոնին ընկել է տան մեջ և գլխի վնասվածք ստացել
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ընկել է Պորտոֆինո հանգստավայրում գտնվող իր տան մեջ, ինչի հետևանքով գլխի աննշան վնասվածք է ստացել, փոխանցում է Gazeta.ru-ն:
Իտալական գործակալության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել լույս ապրիլի 29-ին։ 80-ամյա քաղաքական գործիչը սայթաքել է գորգի վրա, ընկել և գլուխը վնասել։
«Ոչ մի լուրջ բան չկա», - ասել է նրան բուժող բժիշկ Ալբերտո Ձանգրիլոն։
Որոշվել է, որ նա պետք է վերադառնա Միլան, որտեղի մասնավոր կլինիկաներից մեկում երեք կար են դրել նրա գլխին։