Կկարծեմ, որ լավագույն որակն իմ մոտ է. Սիրիահայ արծաթագործը՝ Վերնիսաժում (Լուսանկարներ, տեսանյութ)

03/05/2017 10:47

Կկարծեմ, որ լավագույն որակն իմ մոտ է. Սիրիահայ արծաթագործը՝ Վերնիսաժում (Լուսանկարներ, տեսանյութ)


39-ամյա Ջորջ Քյոշկերյանը, նրա կինը՝ Դալարը, և ավագ դուստրը՝ Ալիսիան, 4.5 տարի առաջ սիրիական Հալեպից տեղափոխվել են Երևան, որպեսզի իրենց փոքրիկը ծնվի անվտանգ, ապահով միջավայրում: Եկել են ու մնացել: Որդին՝ Հրակը, այժմ 4.5 տարեկան է: 

Տարիների դժվարություններից, փորձություններից հետո այժմ «Վերնիսաժի» մի անկյունում Ջորջն ունի փոքրիկ տաղավար, որտեղ վաճառում է իր ձեռքով պատրաստած արծաթյա զարդեր՝ նուրբ, ճաշակով, գեղեցիկ: 

«Սկզբնական շրջանում չգիտեի՝ ինչ է պետք, կամաց-կամաց սովորեցի՝ ինչն է տուրիստների, տեղացիների պահանջները: Գործի մեջ մտանք ու, փառք Աստծո, ստացվեց: Հեշտ չեղավ, մանավանդ ամեն ինչ պետք է զրոյից սկսեինք», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Ջորջ Քյոշկերյանը:




Հալեպում Ջորջը, ասում է, կյանքն է թողել, անհոգ մանկությունը, դրա մասին հիշողությունները, ապրումները: Սեփական տունն էլ է թողել, որին պատերազմը վնասներ չի տվել, թողել է նաև խանութ, որը, սակայն, վնասվել է: Ծանոթներն են հետևում տանը, խանութին: Երևանում նա ապրում է վարձակալած բնակարանում: «Հետ դառնալը դժվար է, 4.5 տարի ստեղ ենք, երեխաներս դպրոց, մանկապարտեզ են գնում: Հլա որոշում չկա երթալու», - ասում է նա: 




Հիշում է՝ Հալեպում առևտրով է զբաղվել, ունեցել է խանութ, արծաթեղենից խոշոր իրեր է վաճառել, սակայն Հայաստանում պահանջարկն այլ է եղել ու սկսել է արծաթից զարդեղեն պատրաստել, վաճառել: 

Հարմարվել է հայաստանցիների պահանջին, բայց թելադրել է իր ճաշակը. սկսել է պատրաստել փոքր, նուրբ զարդեր ու ընդունվել հայ կանանց ու աղջիկների կողմից:

«Նուրբ կտորներ շուկայում չկային, ավելի մեծ քարերով կտորներ էին շուկայում: Հիմա, որ մենք եկանք, նուրբ կոմպլեկտներ սկսանք բերել ու ժամանակի ընթացքին, փառք Աստծո, մարդիկ սկսան գնել», - ասում է Ջորջը:



Սիրիահայ արծաթագործի վզնոցների գները բավական մատչելի են՝ 2500 դրամից մինչև 10 հազար դրամ: Սփյուռքահայ զբոսաշրջիկների պահանջներն էլ են բավարարվում. Ջորջի զարդառատ անկյունում կան հայկական թեմաներով զարդեր, հիմնականում նռան տեսքով՝ կենաց ծառ, հայկական խաչեր, գրքեր, որոնց վրա տերունական աղոթքն է:



Հայաստանյան շուկան դժվարություններ ունի: Ջորջն ասում է՝ այստեղ առևտուրը սեզոնային է, ձմռանը գործ չկա, կանգ է առնում: «Տեղացի հաճախորդներ ունեցա, որ երբ նվեր են ուզում անեն, ինձ են փնտրում: Բայց ընդհանրապես, մեծամասնությունը տուրիստներ են՝ ձմեռն ավելի քիչ, ամառը՝ ավելի շատ», - ասում է սիրիահայ վաճառականը:

Ճիշտ է, Հալեպում պատերազմ չկա, դադարել է, բայց Ջորջի կարծիքով, 100 տոկոս անվտանգ չէ: «Ես շատ կուզեի բոլորն ալ Հայաստան գան, շատերը Հալեպից, երբ տեսան ապրելու պայմաններ չկան, Կանադա գնացին, Ավստրալիա գնացին: Ես կընախընտրեմ Հայաստան մնալ: Աստված տա, գործերս լավ ըլլան, կմնամ էստեղ, նույնիսկ Սիրիա հետ չեմ դառնա, բայց եթե գործերս լավ չըլլան, ուրիշ ճամփա պետք է մտածեմ, գուցե՝ հետ դառնամ Սիրիա», - ասում է Ջորջ Քյոշկերյանը:

Սիրիահայ առևտրականը մրցակցության խնդրի առաջ էլ է կանգնել, բայց ասում է՝ իր համար կարևորը որակյալ ապրանք վաճառելն է. «Շատ բաներ կան, որ պիտի քոփի ըլլա, բայց որակի կողմեն, կկարծեմ, որ լավագույն որակն իմ մոտ է: Ես չեմ կարա և որակավոր, և էժան ապրանք վաճառել, կամ որակով պիտի ըլլա, կամ էժան»:

Հասկանում է՝ երկիրը ծանր վիճակում է և ոչ ոք պարտավոր չէ իր համար օգտակար լինել. «Ինչ-որ անում են, բոլորին ալ վարձքը կատար, ես անձնապես մեկեն ոչ մի բան չեմ սպասեր, միայն Աստծուցմե հաջողություն կսպասեմ, ուրիշ ոչ մի բան: Էս ճակտիս քրտինքովս, ինչպես որ Սիրիա մեջտեղ եկանք, 15-20 տարի աշխատեցանք, որ մեր ունեցածը ունենանք: Այստեղ էլ ջանք պետք է թափենք»:

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:05 Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան Այսօր, 11:02 Ոստիկանները փակել են ճանապարհը և Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին Այսօր, 10:51 Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է Այսօր, 10:49 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը Այսօր, 10:44 ՔՊ-ական պատգամավորներն ԱՄՆ-ում են Այսօր, 10:41 Տասը հոգով մի մարդուն խփելով բերում, հասցնում են ոստիկանություն. կիրանցեցին մանրամասներ է պատմում (Տեսանյութ) Այսօր, 10:38 Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն. Չալաբյան Այսօր, 10:34 Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ՀՀ բոլոր մարզերում շարունակել անհնազանդության խաղաղ գործողությունները. Հայտարարություն Այսօր, 10:31 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին Այսօր, 10:25 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Այսօր, 10:13 Բերման ենթարկված բոլոր կիրանցիներին ազատ արձակեցին (Տեսանյութ) Այսօր, 10:08 Կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:03 «Հրապարակ»․ Բագրատ սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին Այսօր, 10:01 «Փաստ»․ Արման Թաթոյանը հստակ որոշում ունի Այսօր, 09:58 «Հրապարակ»․ ԱԱԾ-ում քննարկումներ են սկսվել կառույցի հնարավոր լուծարման մասին․ պահանջն Արեւմուտքի կողմից Այսօր, 09:56 «Հրապարակ»․ Լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը․ ՀՀ իշխանության հետ այլեւս ոչ ոք հույս չի կապում Այսօր, 09:53 «Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը Այսօր, 09:50 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան Այսօր, 09:42 ՊՆ-ն Կիրանցի և Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում Այսօր, 09:37 Կիրանցեցի կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում (Տեսանյութ) Այսօր, 08:21 Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել Այսօր, 08:11 Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան 01/05/2024 23:14 «Եթե երևալու խնդիրն է, կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել»․ Փաշինյանը՝ գյուղերի դիտարկվող տարածքների անվտանգությունն ապահովելու մասին 01/05/2024 22:47 Ըստ Փաշինյանի՝ երաշխիքը, որ Ադրբեջանը նոր տարածքային պահանջներ չի ներկայացնի Հայաստանին, «մեր դիրքերի լեգիտիմությունն է» 01/05/2024 22:29 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդև 01/05/2024 22:12 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանն են 01/05/2024 21:59 Բելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններին 01/05/2024 21:45 Վահանաձև գեղձի վրա ազդող աուտոիմուն խանգարում․ Պատճառները 01/05/2024 21:33 Տիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներին 01/05/2024 21:21 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Պիտի զրոյական կետը չեղարկենք․ Մետաքսե Հակոբյան 01/05/2024 21:07 «Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ) 01/05/2024 20:53 «Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցը 01/05/2024 20:25 Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը 01/05/2024 20:08 Ճապոնիան ցանկանում է Ֆրանսիայի հետ անվտանգության նոր համաձայնագիր կնքել 01/05/2024 19:50 Ինչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինել 01/05/2024 19:32 Շահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետը 01/05/2024 19:14 Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ) 01/05/2024 18:59 Պայքար՝ հանուն Տավուշի ու Հայաստանի լինելիության․ Օր 13-րդ․ Լուսանկարներ 01/05/2024 18:46 ՊՆ-ից պնդում են՝ Կոթիում դիրքեր չեն հանձնել 01/05/2024 18:29 Մեդվեդևը Հիտլերի նկարը փոխարինել է Զելենսկու նկարով և մայիսի 1-ի առթիվ շնորհավորել ռուսաստանցիներին 01/05/2024 18:14 Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին 01/05/2024 18:02 «Չեմ ուզում տեսնել Հայաստանի Հանրապետությունը էլ ավելի ստորացված»․ 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց 01/05/2024 17:54 Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը 01/05/2024 17:40 Հրդեհ Ջրառատում․ Այրվածքներ ստացած քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել 01/05/2024 17:26 Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին (Տեսանյութ) 01/05/2024 17:14 Սյունիքում սինդրիկ հավաքելու գնացած 14-ամյա տղան վնասվածքներ է ստացել՝ կասկածելի պայթյունի հետևանքով 01/05/2024 17:02 Էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բացեն ճանապարհը․ Բնակիչները հաստատակամ են, չեն քանդելու վրանները․ Գառնիկ Դանիելյան 01/05/2024 16:48 «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում՝ Բագրատ Սրբազանի կողքին են Մասիսից պատերազմ մեկնած և հայրենիքի համար կյանքը զոհած զինվորների մայրերը (Տեսանյութ) 01/05/2024 16:36 Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան 01/05/2024 16:24 Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան 01/05/2024 16:05 Ապագա կա´․ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյան 01/05/2024 15:58 ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել են ՀՀ ՊՆ և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ամենամյա քննարկումները 01/05/2024 15:38 Լոռու մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի 01/05/2024 15:18 Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ 01/05/2024 14:58 Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս. Սուրենյան 01/05/2024 14:41 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա. Փաստաբաններ 01/05/2024 14:32 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է 01/05/2024 14:21 Ոստիկանները խոչընդոտել են ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը. իշխանության հանձնարարությունն է. Պատգամավոր 01/05/2024 14:04 Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց 01/05/2024 13:47 Այս պայքարը ողջ հայության և Հայաստանի հարցն է, և այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ 01/05/2024 13:35 Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. իշխանության գալու համար պատրաստվում են հերթական ընտրություններին 01/05/2024 13:32 Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. արմատական բարեփոխումների խիստ կարիք ունենք. Սուրեն Պարսյան 01/05/2024 13:23 Տոկաևը ողջունել է Ղազախստանում բանակցություններ անցկացնելու Երևանի ու Բաքվի համաձայնությունը 01/05/2024 13:15 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հերքում ու ներողություն է պահանջում ՔՊ-ական երիտասարդից, ով սուտ լուր է տարածել Բագրատ Սրբազանի մասին 01/05/2024 13:11 Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար. Ռուբեն Կարապետյան 01/05/2024 13:02 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ 01/05/2024 12:55 Հայաստանում շարունակում է խնդրահարույց մնալ աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը. ՄԻՊ 01/05/2024 12:44 Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա. Ալիև 01/05/2024 12:35 ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է 01/05/2024 12:28 Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է բերման ենթարկվել 01/05/2024 12:23 Բոլորը իրար հարցնում են` ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի շարժումը. այս իշխանության հակաթույնը ներքին հաշտությունն է. Վահե Հովհաննիսյան 01/05/2024 12:10 Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը 01/05/2024 12:05 Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) 01/05/2024 11:44 Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Արսեն Բաբայան 01/05/2024 11:23 Բարեփոխումները շարունակվում են. Սոցապնախարար 01/05/2024 10:59 «Իրանց իշխանության օրոք մենք երեխա տվեցինք, տարան, կերան». Ազատում զոհված զինծառայողների ծնողները ժամանակ տվեցին կառավարությանը (Տեսանյութ) 01/05/2024 10:36 ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է 01/05/2024 10:17 Հրդեհից 1 ամիս առաջ զոհված զինվորներն ահաբեկիչ էին բռնել Ազատ գյուղում (Տեսանյութ) 01/05/2024 10:12 Հրդեհ՝ Ալավերդիում. մեքենա է այրվել 01/05/2024 10:03 Որպես Նարեկ Մալյանի ծննդյան նվեր, վերջապես ուղարկե՛ք նրա դեմ կայացված դատավճիռը, որ կարողանանք բողոքարկել․ Փաստաբան 01/05/2024 09:59 Պետություններն ու հասարակությունները հաջողում են, եթե կարողանում են ստեղծել միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքն առավելագույնս պաշտպանված է. Նախագահ 01/05/2024 09:57 Դավթաշենում և Կոտայքում 24 ժամ ջուր չի լինի 01/05/2024 09:55 ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան 01/05/2024 09:52 Ի՞նչ է արել Ազգային ժողովը. աշխատանքային օրն ամփոփել են 1 րոպեում (Տեսանյութ) 01/05/2024 09:48 «Ժողովուրդ». Երևանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից 01/05/2024 09:45 «Ժողովուրդ»․ Դատախազ Աշոտ Մարտիրոսյանը հաղորդում է ներկայացրել Արդարադատության նախարարին՝ դատավոր Ելենա Առաքելյանին պատասխանատվության ենթարկելու համար 01/05/2024 09:43 «Հրապարակ»․ Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ քննարկել են նաև հանդամիջյան ճանապարհները փակելու հարցը 01/05/2024 09:39 «Հրապարակ». ՔՊ-ում խանդավառված չեն Խաչատուրյանի՝ պաշտոնից պաշտոն «թռչելու» սովորույթից 01/05/2024 09:08 Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. Նիկոլ Փաշինյան 30/04/2024 23:35 Դիաբետիկ կետոացիդոզ․ Ինչպես է արտահայտվում 30/04/2024 23:22 Մայիսի առաջին օրերն անձրևոտ կլինեն 30/04/2024 23:09 Հրահանգ է տրված․ վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր ողբերգական իրականության մեջ ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա․ Լիլիթ Գալստյան 30/04/2024 22:51 Գավառում 11-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել 30/04/2024 22:31 Ինչքան էլ ասեն՝ «պատմական» ու «իրական», երբեք չհրաժարվեք ո՛չ իղձերից, ո՛չ երազանքներից․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 30/04/2024 22:15 Լոնդոնում սամուրայի թրով զինված տղամարդը հարձակվել է պատահական անցորդների վրա 30/04/2024 21:57 Մոլդովայի նախագահի հայտարարությունը, թե երկրում մայիսի 9-ին պետք է նշել ոչ թե Հաղթանակի օրը, այլ «Եվրոպայի օրը», սուր քննադատության է արժանացել 30/04/2024 21:41 Առաջնային սկլերոզացնող խոլանգիտ․ Ախտանշանները 30/04/2024 21:23 Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լինել տուֆից պատը․ Ըստ լուրերի՝ Փաշինյանն է այդպես ասել (Տեսանյութ) 30/04/2024 21:03 Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատին ՀՀ քարտեզն է՝ «Արևմտյան Ադրբեջան» անվանմամբ, պաշտոնական Բաքուն իր հասարակության 96,2 %-ին արդեն ներշնչել է՝ Երևանն էլ է «իրենցը» 30/04/2024 20:48 Վեհափառ Հայրապետները վերահաստատում են՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելը հրամայական է, այս ուղղությամբ Եկեղեցու հանձնառությունն անխախտ է

Տվյալ բաժնի վերջին նյութերը