18/05/2017 20:47
Չինաստանում անտառային հրդեհները մարելուն մասնակցում է ավելի քան 3000 մարդ
Ավելի քան 3000 մարդ է մասնակցում Հյուսիսային Չինաստանի անտառային հրդեհները մարելուն, փոխանցում է Սինհուան:
Հյուսիսային Չինաստանում անտառտնտեսությունում մոլեգնող հրդեհները մարում են 1205 հրշեջներ, ուղարկվել է ևս 1970-ը՝ ներառյալ անտառային ոստիկանության աշխատակիցները։ Կրակը մարելու համար օգտագործվում են նաև 8 բեռնատար ինքնաթիռ։
Անտառային հրդեը բռնկվել է չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը։