19/05/2017 20:30
Բանգկոկում` Իրանի դեսպանատան առջև, տղամարդն ինքնահրկիզվել է
Տղամարդն իր վրա բենզին է լցրել ու ինքնահրկիզվել Բանգկոկում` Իրանի դեսպանատան առջև, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Bangkok Post պարբերականին:
Միջադեպը տեղի է ունեցել Իրանում` նախագահի ընտրությունների օրը:
Տղամարդու ազգային պատկանելությունը դեռ չի հաջողվել պարզել: Նա լուրջ այրվածքներով, կրիտիկական վիճակում հիվանդանոց է տեղափոխվել: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը: