19/05/2017 14:23
Հնդկաստանում կամուրջ է փլուզվել, կան զոհեր
Հնդկաստանի արևմտյան Գոա նահանգում հետիոտնի կամուրջ է փլուզվել. 2 մարդ զոհվել է, 30-ն անհետ կորած է համարվում, փոխանցում է Սինհուան:
Դեպքը տեղի է ունեցել Հարավային Գոայի Կուրչորեմ գյուղում: Երկու զոհի մարմին են հայտնաբերել, որոնողական գործողությունը շարունակվում է:
Ոստիկանության հաղորդմամբ՝ որոշ մարդիկ կարողացել են հասնել գետի ափ, ոմանց էլ փրկել են խեղդվելուց:
Կամուրջը կիսավեր վիճակում է եղել, վերջին 4 տարիներին այն փակվել է տրանսպորտային միջոցների երթևեկության համար: