19/05/2017 13:59
Դետեկտիվ ժանրից որևէ բան չկա. Միքայել Մելքումյանը` մանդատից հրաժարված թիմակիցների մասին
Մարդիկ կամավոր եկել են այն համոզման, որ պիտի դիմումներ գրեն, դետեկտիվ ժանրից որևէ բան չկա, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը` խոսելով «Ծառուկյան» դաշինքի մանդատը վայր դրած երեք պատգամավորի մասին:
Դիտարկմանը, թե արդյոք առաջիկայում ավելի շատ ինքնաբացարկների ականատես կլինենք, Մ. Մելքումյանն ասաց.
«Երբ լինի, կիմանաք: Պետք է ասեմ, որ այդ ճնշում հասկացությունը այս իրավիճակում տեղին չէ: Թիմը աշխատում է: Տասնյակ հազարավոր մարդիկ են, որոնք ճանապարհ են անցել մեզ հետ, նրանք մեր գործընկերներն են», - ասաց նա` ընդգծելով, որ որևէ մեկի ճակատին գրված չէ, որ ինքը պետք է մշտապես ներկայացվածություն ունեա խորհրդարանում:
Վերջինս ընդգծեց, որ այն մարդիկ, ովքեր հրաժարվել են մանդատից, կզբաղվեն կուսակցության այլ աշխատանքներով: