19/05/2017 15:36
Բրազիլիայում երկրի նախագահի դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունենում
Բրազիլիայի ավելի քան 20 քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում քաղաքացիները պահանջել են երկրի նախագահ Միշել Թեմերի իմփիչմենթը, փոխանցում է «Интерфакс»-ը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Jornal Nacional հեռուստաալիքը հաղորդում է, որ հանրահավաքներ են տեղի ունեցել երկրի մայրաքաղաք Բրազիլիայում, Ռիո դե ժանեյրոյում, և Սան Պաուլու ֆինանսական մայրաքաղաքում, որտեղ հանրահավաքին 6-ից 8 հազար մարդ է մասնակցել:
Մայրաքաղաք Բրազիլիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, երբ մոտ 400 ցուցարարներ փորձել են մոտենալ նախագահական նստավայրի մուտքին:
Կազմակերպիչները հայտնել են նաև, որ Պորտու Ալեգրե քաղաքում և Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում հանրահավաքներին մոտ 30 հազար մարդ է մասնակցել: Բազմաթիվ մարդիկ են փողոց դուրս եկել նաև երկրի այլ քաղաքներում:
Ցուցարարները փողոց դուրս եկան, երբ նախագահ Միշել Թեմերը հայտարարեց, թե մտադիր չէ պաշտոնաթող լինել` նույնիսկ եթե երկրի Գերագույն դատարանը իր նկատմամբ կոռուպցիայի գործով հետաքննություն սկսելու որոշում ընդունի: