19/05/2017 14:58
Պորոշենկոն 4-րդ տեղն է զբաղեցրել ամենահարուստ ուկրաինացի պաշտոնյաների վարկանիշում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը 99 ընկերության սեփականատեր Է, միայն չորրորդ տեղն Է զբաղեցրել ամենահարուստ պետական ծառայողների վարկանիշում: Այն կազմել Է ուկրաինացի պաշտոնյաների հայտարագրերի մոնիթորինգի ծառայությունը՝ OpenDeclarationBot-ը, փոխանցում է ТАСС-ը:
Առաջին հորիզոնականում հայտնվել Է Կորովոգրադի մարզային խորհրդի՝ «Ընդդիմադիր դաշինքից» պատգամավոր, «Ուրան» մասնավոր ձեռնարկության ղեկավար Ալեքսանդի Ցապյուկը՝ ավելի քան 2 մլրդ գրիվնա (74 մլն դոլար) կարողությամբ, որը նշված Է հայտարարագրում: 1,575 մլրդ գրիվնայով (58 մլն դոլար) երկրորդ տեղում Լվովի մարզի ոստիկանության պահապան ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Բոլյակն Է, երրորդում «Պյոտր Պորոշենկոյի դաշինքից» Գերագույն ռադայի պատգամավոր Բոգդան Դուբնեւիչն Է՝ 911,3 մլն գրիվնա (շուրջ 29 մլն դոլար) կարողությամբ: Պյոտր Պորնշենկոն հայտարարագրել Է 789,6 մլն գրիվնա (29 մլն դոլար) և հայտնվել չորրորդ դիրքում:
Պետական ֆիսկալ ծառայության (ՊՖԾ) տվյալով՝ Ուկրաինայում միլիոնատերերի թվաքանակն անցյալ տարի 2015 թվականի համեմատությամբ կրճատվել Է 24 տոկոսով: