19/05/2017 19:45
ԶԼՄ-ները պատմել են Իվանկա Թրամփի «կեղծ ֆեմինիզմի» մասին
Cicero պարբերականի կարծիքով՝ ԱՄՆ-ի «առաջին դուստրը»՝ Իվանկա Թրամփը, ազդեցիկ գործոն է դարձել ամերիկյան քաղաքականությունում՝ դրսևորելով իրեն որպես կանանց և երեխաների պաշտպան, սակայն «նրա ֆեմինիզմը կեղծ է», փոխանցում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ նա մշտապես հանդես է գալիս աշխատող կանանց իրավունքների պաշտպան և շատ հաճախ իրեն անվանում է ֆեմինիստ:
«Կանանց քսանյակ»-ի գագաթնաժողովին, որն առաջին անգամ կայացել է ապրիլի վերջին Բեռլինում, Իվանկա Թրամփը դրսևորել էր իրեն որպես ինքնավստահ երիտասարդ կին:
«Կանայք, որոնք աշխատում են» («Women Who Work») գրքում Թրամփը դիմում է ընթերցող կանանց, մասնավորապես, ապագա մայրիկներին՝ կոչ անելով հավասարակշռություն գտնել աշխատանքի և կյանքի միջև: Բայց պարբերականի կարծիքով՝ «երեք երեխա ունեցող մայրիկի ֆեմինիստ կոչվելու հավակնությունը խիստ կասկածելի է»:
Cicero-ն ընդգծում է, որ Թրամփը գրում է այն կանանց համար, որոնք արդեն ձեռք են բերել ինքնագիտակցություն աշխարհում, որտեղ տղամարդիկ են դոմինանտ: