19/05/2017 11:16
ԱՄՆ սենատորները բանաձև են ներկայացրել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին
Սենատորներն ԱՄՆ կոնգրես են ներկայացրել բանաձև՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու մասին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Բանաձևը ներկայացվել է սենատորներ Դին Հելերի, Լինդսի Գրեմի, Թեդ Կրուզի և Մարկո Ռուբիոյի կողմից։
«ԱՄՆ-ը պետք է ճանաչի Երուսաղեմը որպես Իսրայել պետության անբաժանելի մայրաքաղաք ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո, և ԱՄՆ դեսպանատունը պետք է տեղափոխվի Երուսաղեմ», - ասվում է բանաձևում։
Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դիտարկում է Իսրայելում դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ։
Ներկայում ԱՄՆ դեսպանատունը գտնվում է Թել Ավիվում։