19/05/2017 12:02
Նյու Յորքում մարդկանց բազմության մեջ մխրճված մեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել
Նյու Յորքի Թայմս-սքվերում մարդկանց վրաերթի ենթարկած մեքենայի վարորդին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել: Պատահարի հետևանքով 18-ամյա աղջիկ է մահացել, 22 մարդ վնասվածքներ է ստացել, փոխանցում է Euronews-ը:
Տեղի իշխանությունները հաղորդել են, որ կատարվածն ահաբեկչություն չէր:
Պարզվել է, որ վարորդն ԱՄՆ ՌԾՈՒ-ի նախկին զինծառայող Ռիչարդ Ռոհասն է: Նախնական տվյալով՝ պատահարի պահին նա թմրանյութերի ազդեցության տակ է եղել: