20/05/2017 19:30
Սաուդյան Արաբիայի թագավորը Թրամփին ոսկե մեդալ է շնորհել
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհել է թագավորության բարձրագույն քաղաքացիական պարգևը՝ Աբդուլազիզ թագավորի մեդալը, փոխանցում է Gazeta.ru-ն։
Թրամփը ոսկե մեդալով է պարգևատրվել թագավորական պալատում ընդունելության ժամանակ։
Թագավորն ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփի այցը նպաստում է անվտանգության ամրապնդմանը։