20/05/2017 15:56
Խորհրդարանում հանձնաժողովի ղեկավարների ընտրություններ են (Լուսանկարներ)
ԱԺ-ում այս պահին ընթանում են հանձնաժողովի ղեկավարների ընտրություններ: Գործող 12 հանձնաժողովից ԱԺ-ն այսուհետ կունենա 9 հանձնաժողով:
Հանձնաժողովի թեկնածուներն են`
Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում`` Հակոբ Հակոբյան (ՀՀԿ խմբակցություն),
Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու` Նաիրա Զոհրաբյան («Ծառուկյան» դաշինք),
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով` Արմեն Աշոտյան (ՀՀԿ խմբակցություն),
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Կորյուն Նահապետյան (ՀՀԿ խմբակցություն),
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով` Վարդան Բոստանջյան («Ծառուկյան» խմբակցություն),
Պետաիրավական և հանրային հարցերի հանձնաժողով` Հրայր Թովմասյան (ՀՀԿ խմբակցություն),
Տնտեսական հարցերի հանձնաժողով՝ Խոսրով Հարությունյան (ՀՀԿ խմբակցություն),
Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողով`Վարդևան Գրիգորյան («Ծառուկյան» խմբակցություն),
Ֆինանսաբյուջետային հանձնաժողով` Գագիկ Մինասյան (ՀՀԿ խմբակցություն):