20/05/2017 14:48
Մոսկվայի ոստիկանությունը որոնում է տաքսի նստելիս «Ալլահ Աքբար» բղաված տղամարդուն
Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է մի տղամարդու, ով ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում տաքսի նստելիս բղավել է «Ալլահ Աքբար»: Այս մասին ТАСС-ին հայտնել է ոստիկանության աղբյուրը:
«Մոսկվայի փողոցներից մեկում կովկասյան արտաքինով, ամրակազմ տղամարդը նստել է տաքսի՝ բղավելով «Ալլահ Աքբար»: Նրան գտնելու համար քաղաքում անցկացվում է «Բռնում» գործողությունը», - ասել է գործակալության զրուցակիցը: