20/05/2017 11:07
Տեխասի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատասխանն է Թուրքիայի լկտի պահվածքին. Շարմազանով
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ անունից այսօր շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Տեխաս նահանգի ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ու դատապարտելու համար։
«Տեխասն արդեն 46-րդ նահանգն է ԱՄՆ-ի, որ ճանաչում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը և կարծում եմ, որ սա պատասխանն է Թուրքիայի և ժխտողական քաղաքականության, և Վաշինգտոնում վերջին օրերին Թուրքիայի լկտի պահվածքին», - ասաց Է. Շարմազանովը։
Ազգային ժողովն էլ ծափահարություններով շնորհակալություն հայտնեց Տեխասի ներկայացուցիչների պալատին։