20/05/2017 09:43
Ռուհանին առաջատար է Իրանի նախագահական ընտրություններում
Իրանի գործող նախագահ Հասան Ռուհանին առաջատար է նախագահական ընտրություններում՝ 37 մլն ձայների հաշվարկից հետո, փոխանցում է РИА Новости-ին՝ այս մասին հղում անելով իր աղբյուրին։
Գործակաության աղբյուրի տվյալներով՝ Ռուհանին հավաքել է 21.6 մլն ձայն՝ 40 մլն քվեաթերթիկից՝ 37 միլիոնի հաշվարկից հետո։ Նրան հաջորդում է այաթոլլա Իբրահիմ Ռայիսին՝ 14 մլն ձայնով։
Ընտրություններին մասնակցել է 4 թեկնածու։ Ընտրելու իրավունք ունի մոտ 56 մլն մարդ։