22/05/2017 19:20
Նեթանյահուն Թրամփին հավաստիացրել է նրա խաղաղ նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամության մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկիր ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հավաստիացրել է նրա տարածաշրջանային խաղաղ նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամության մասին, փոխանցում է РИА Новости-ն:
Նա մասնակցել է Թրամփին դիմավորելու հանդիսավոր արարողությանը, որը ժամանել է Սաուդյան Արաբիայից՝ շարունակելով որպես նախագահ իր առաջին արտասահմանյան շրջագայությունը:
«Ձեր այցն իրավամբ պատմական է: Նախկինում երբեք ԱՄՆ նախագահը իր առաջին այցով չի ուղեւորվել Մերձավոր Արևելք՝ կանգ առնելով Իսրայելում: Իսրայելը կիսում է խաղաղության ձեր ձգտումը: Մենք արդեն խաղաղություն ենք ձեռք բերել Եգիպտոսի և Հորդանանի հետ: Իսրայելը ձեռք է պարզում բոլոր նրանց, ովքեր խաղաղություն են ցանկանում», - հայտարարել է Նեթանյահուն:
Նա հույս է հայտնել, որ կգա օրը, երբ Իսրայելի վարչապետը կկարողանա կրկնել այն երթուղին, որն անցել է ԱՄՆ նախագահի օդանավը:
«Դուք հենց նոր էր Ռիյադից ժամանեցիք Թել Ավիվ: Հույս ունեմ, որ երբեւէ Իսրայելի վարչապետը կկարողանա Թել Ավիվից էր Ռիյադ մեկնել», - ասել է նա:
Իսրայելի վարչապետը նշել է, թե չի կասկածում, որ Թրամփի օրոք Իսրայելի եւ ԱՄՆ-ի դաշնակցությունը ավելի կխորանա:
«Ես համոզված եմ, որ ձեր ղեկավարությամբ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հրաշալի դաշինքը ավելի ուժեղ կդառնա», - ասել է նա: