23/05/2017 11:36
Մանչեսթերի մարզադաշտում պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը
Մանչեսթերում հարձակումն իրականացրել է մեկ մարդ, որը մարզադաշտ է բերել պայթուցիկ սարք, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ ահաբեկիչը տեղում մահացել է:
Ոստիկանության տվյալով՝ պայթուցիկ սարքը գործի դրած մարդը գործել է միայնակ, սակայն չի բացառվում, որ նա կարող է պատկանել ահաբեկչական խմբավորումներից մեկին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մանչեսթերի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 22-ի: