25/05/2017 10:38
Բրազիլիայում ցուցարարներն այրել են նախարարության շենք
Բրազիլիայի մայրաքաղաքում ցուցարարները հրկիզել են ևս մեկ նախարարության շենք, այս անգամ Ֆինանսների նախարարության շենքն է տուժել, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հայտնել էին Գյուղատնտեսության նախարարության շենքի հրկիզման մասին։ Դրանից հետո իշխանությունները որոշում են կայացրել շտապ տարհանել Բրազիլիայի նախարարությունների բոլոր աշխատակիցներին։
Ցուցարարները պահանջում են նախագահ Միշել Թեմերի հրաժարականն ու արտահերթ ընտրությունների անցկացում։ Տարբեր գնահատականներով, ցույցերին մասնակցում է ավելի քան 150 հազար մարդ։
Կառավարական շենքերի պաշտպանության համար արդեն ներգրավվել են ռազմական ստորաբաժանումները։ Ռազմական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, ցույցերի կազմակերպիչները մեղադրում են ոստիկանության հրազեն օգտագործելու մեջ ու հայտնում են մեկ վիրավորի մասին։