25/05/2017 10:30
ԶԼՄ. Մանչեսթերի ահաբեկչի տանը պայթուցիկ սարքերի արհեստանոց են հայտնաբերել
Բրիտանական Մանչեսթերում հարձակում իրականացրած մահապարտ ահաբեկչի՝ 22-ամյա Սալման Աբեդիի տանը, պայթուցիկ սարքերի մի ամբողջ արհեստանոց են գտել: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը:
Տեղեկատվության համաձայն՝ հայտնաբերված նյութերը բավական էին ևս մի քանի ռումբ պատրաստելու համար: Իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա» համալիրում երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 22, կան բազմաթիվ վիրավորներ: