25/05/2017 21:40
Կառավարության կազմում միայն մեկ փոփոխություն է եղել. Շարմազանով
ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել է կառավարության ձևավորման հարցը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Կուսակցությունը որոշել է հնարավորություն տալ Կարեն Կարապետյանի թիմին շարունակել աշխատանքը։ Մենք, ընդհանուր առմամբ, դրական ենք գնահատում Կարեն Կարապետյանի կաբինետի աշխատանքը», - նշեց Է. Շարմազանովը։
Նա նշեց, որ կառավարությունում կլինի մեկ փոփոխություն։
«Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կլինի արդարադատության նախարար, իսկ մնացած նախարարները կշարունակեն իրենց աշխատանքները», - նշեց ՀՀԿ խոսնակը։