26/05/2017 14:46
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան հետ չի կանչել ՀՀՊ նոր համաձայնագրին վերաբերող առաջարկները
Մոսկվան հետ չի կանչել ՀՀՊ նոր համաձայնագրի վերաբերյալ առաջարկները, սակայն ԱՄՆ նոր վարչակազմի կողմից երկխոսության պատրաստակամության ազդանշան դեռևս չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Զինված ուժերի վերահսկողության և չտարածման հարցերով վարչության պետի տեղակալ Վլադիմիր Լեոնտևը, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք միշտ կողմ ենք հանդես եկել այդ ոլորտում համագործակցությանը, համապատասխան առաջարկություններ արել», - ասել է նա։
Լեոնտևի կարծիքով՝ Ռուսաստանի համար կարևոր է, որ նման փոխգործողությունը «իրավահավասար լինի», հաշվի առնի երկկողմ շահերը։
«Ես չէի ցանկանա կանխատեսումներ անել, սակայն ամերիկյան կողմից հույսի որևէ նշաններ, ազդանշան դեռ չկան», - հավելել է դիվանագետը։
1972 թվականի մայիսի 26-ին ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն հակահրթիռային համակարգերի սահմանափակման պայմանագիր են ստորագրել։