27/05/2017 14:47
Մոսկվայի կենտրոնում ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել 9-ամյա երեխայի, որը ոտանավորներ է արտասանել փողոցում (Տեսանյութ)
Մոսկվայում ոստիկանները բերման են ենթարկել 9-ամյա երեխայի, որը ՌԴ մայրաքաղաքի փողոցներում, մասնավորապես, Արբատում, մուրացկանությամբ է զբաղվել՝ ոտանավորներ արտասանելով։ Այդ մասին РИА Новости-ին ասել է իրավապահ մարմիններում աղբյուրը։
«Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 9-ամյա տղայի, որն Արբատ փողոցում մուրացկանությամբ է զբաղվել՝ ոտանավորներ արտասանելով։ Ոստիկանության համաձայն՝ երեխային դա անել ստիպել են ծնողները», - ասել է գործակալության զրուցակիցը։
ՌԴ ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ երեխան գտնվել է առանց ծնողների ուղեկցության։