27/05/2017 11:11
ՄԱԿ. Սիրիայում վերջին օրերին տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել
Միավորված ազգերի կազմակերպությունը պահանջել է ապահովել Սիրիայի քաղաքացիական բնակչության պաշտպանությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը ռմբակոծելիս:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, միայն վերջին օրերին ավիահարձակումների և ջիհադականների վրեժխնդրության գործողությունների հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներին զոհվել: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը:
Մայիսի 14-ին Ռաքքայում տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով ՄԱԿ-ի տվյալներով 23 մարդ է զոհվել, այդ թվում 17 կին: Օրեր անց օդային հարձակումը Աբու Քամալ քաղաքի բնակելի թաղամասերում 59 քաղաքացու մահվան պատճառ է դարձել, այդ թվում 16 երեխա և 12 կին: