29/05/2017 12:50
ԳՇ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետը պաշտոնից ազատվել է տարիքի պատճառով. Մովսես Հակոբյան
ՀՀ ԶՈՒ ԳՇ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ Ալբերտ Մարդոյանը պաշտոնից զորացրվել է իր դիմումի համաձայն՝ տարիքի հետ կապված, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
«Ապրիլյան օրերին մեր հրետանին, իսկապես, շատ լավ աշխատեց և դրանում անձնամբ իր մասնակցությունն է ունեցել նաև ինքը՝ Ալբերտ Մարդոյանը, ինչի համար մենք նրան շատ շնորհակալ ենք», - ասաց ԳՇ պետը:
Նշենք, որ նախագահի հրամանով ԳՇ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ է նշանակվել գնդապետ Արմեն Հարությունյանը: