15/06/2017 22:02
Սվիտալսկին ավելի արդարացի կլիներ, եթե մատնանշեր բարեփոխումները, որը ԿԸՀ-ի մասնակցությամբ կա Հայաստանում. ՀՀԿ խոսնակ
ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ավելի արդարացի կլիներ, եթե մատնանշեր այն դրական միտումները, այն դրական բարեփոխումները, այն դրական տեղաշարժերը, որ եղել են ու այսօր էլ կան Հայաստանի ընտրական համակարգում ու որն արվել է ԿԸՀ-ի մասնակցությամբ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Այլ ոչ թե պարոն դեսպանը գնահատականներ հնչեցներ մեր ներքաղաքական կյանքի վերաբերյալ, ես կսահմանափակվեմ այսպիսի գնահատականով», - ասաց Էդուարդ Շարմազանովը՝ արձաքանգելով Սվիտալսկու այսօրվա հայտարարություններին։
Նշենք, որ Եվրամիության դեսպանն այսօր, խոսելով անցած ընտրությունների մասին, մի շարք քննադատություններ էր հնչեցրել ընտրակաշառքի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իրավապահ մարմինների նկատմամբ հանրության վստահության պակասի, նաև ռեյտինգային ցուցակներին առնչվող խնդրի մասին։