19/06/2017 16:20
Երիտասարդ վազորդը դարձել է արջի զոհ
ԱՄՆ Ալյասկայի նահանգի Չագան ազգային պարկում 16-ամյա պատանուն, որը մասնակցում էր լեռներով վազքին, սպանել է գորշ արջը, փոխանցում է Vesti.ru-ն:
Պատանին սպորտային վազքի երիտասարդական խմբի մասնակիցներից մեկն էր, որն արդեն 29-րդ անգամ անցկացվում է Բերդ Ռիջ լեռան լանջին, հայտնում է Alaska Dispatch News-ը: Մրցության մասնակիցները պետք լանջն ի վեր 1,5 մղոն վազեին, որից հետո հետ վերդառնային:
Հասնելով վազքուղու վերին կետին եւ վերադառնալով՝ նա եղբորը հաղորդագրություն է ուղարկել, որ իրեն արջ է հետապնդում:
Եղբայրն այս մասին անմիջապես տեղեկացրել է վազքի կազմակերպիչներին, որոնք անհապաղ սկսել են վազորդի որոնումները:
Որոշ ժամանակ անց, տղային մայրուղուց որոշ հետավորությամբ արդեն մահացած են գտել: Մոտակայքում էր սև արջը՝ գրեթե 100 կգ քաշով: Որոնումներին մասնակցած ռեյնջերներից մեկը կրակել է գիշատչի վրա, որին կարողացել է միայն վիրավորել, որից հետո արջը փախել է: