21/06/2017 15:16
Բրյուսելում կխստացնեն կայարանների ու մետրոյի վերահսկողությունը
Բելգիայի իշխանություններն ահաբեկչությունից հետո որոշել են մեծացնել Բրյուսելի կայարաններում ու մետրոյում անվտանգության աշխատակիցների ներկայությունը։ Այս մասին ասվում է Բելգիայի Ճգնաժամային կենտրոնի Twitter-ի էջում, փոխանցում է РИА Новости-ն:
«Բրյուսել. Անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել։ Մեծացել է կայարաններում և մետրոյում անվտանգության աշխատակիցների ներկայությունը», - ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հասարակական միջոցառումները չեն չեղարկվի։ Պարզապես պարտադիր նախապայման կլինի զգոնությունը։