21/06/2017 16:00
Charlie Hebdo շաբաթաթերթն ալ-Բաղդադիի հնարավոր ոչնչացման ծաղրանկար է հրապարակել
Ֆրանսիական երգիծական շաբաթաթերթ Charlie Hebdo-ն վերջին համարում հրապարակել է ծաղրանկար՝ նվիրված ԻՊ (Ռուսաստանում, և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բադադիի հնարավոր ոչնչացմանը, փոխանցում է РИА Новости-ն:
Սևուսպիտակն նկարի վրա, որն ունի «ալ-Բաղդադին ոչնչացվել է ռուսների կողմից» խորագիրը, պատկերված է անշունչ մարմինների կույտ: Դրանց կողքին կանգնած է երկու մարդ, որոնցից մեկի կրծքից կախված է պատրոնդաշ:
«Այնտեղ կենտրոնում ես նրան ճանաչեցի », - ասում է նրան ուղեկիցը: