21/06/2017 13:56
Պորոշենկո. Թրամփը նման չէ մի մարդու, ով հատուկ կապեր ունի ՌԴ-ի հետ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նման չէ մարդու, որին կարելի է կասկածել Ռուսաստանի հետ ինչ-ինչ հատուկ կապերի մեջ: Այս կարծիքը հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեքշաբթի Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, փոխանցում է ТАСС-ը:
«Նա միանշանակ նման չէ մարդու, որը որևէ հատուկ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ», - ասել է Պորոշենկոն՝ խոսելով Թրամփի մասին:
«Իմ անձնական տպավորություններն այսպիսին են, որ նա հիանալի ղեկավար է՝ մեծ խարիզմայով, քաղաքական մեծ կամքով: Նա Ուկրաինայի լավ բարեկամն է, որն ինձ օգնում է խաղաղության հասնել իմ երկրում», - նշել է Պորոշենկոն: