21/06/2017 12:25
Բելգիայում բեռնատարի վարորդը փորձել է վրաերթի ենթարկել մի խումբ երեխաների
Բելգիայում բեռնատարի վարորդը փորձել է վրաերթի ենթարկել մի խումբ երեխաների, բարեբախտաբար, տուժածներ չկան, փոխանցում է Ren.tv-ին:
Հաղորդվում է, որ երեխաների կյանքը փրկել է բարձր զգոնություն ցուցաբերած ուսուցիչը:
Միջադեպը տեղի է ունեցել Էլզենբորն ռազմական ճամբարի տարածքում, որտեղ մի քանի տասնյակ աշակերտ անցկացնում էր իր հանգիստը:
Ուսուցիչը նկատել է մեծ արագությամբ սլացող բեռնատարը և արագ տեղափոխել երեխաներին պարսպի մոտ, այնուհետև՝ շինություն, որտեղ նրանց հսկել են զինվորականները:
Վարորդին ձերբակալել են և ուղղորդել հոգեբանական փորձաքննության: