26/06/2017 14:34
Արգենտինայում ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է մահացել
Արգենտինայի Մենդոսա գավառի արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է Առնվազն 12 մարդ, մոտ 30-ը՝ վիրավորվել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Todo Noticias հեռուստաալիքին:
Աղբյուրի տվյալով՝ ավտոբուսի ուղևորների թվում անչափահասները գերակշռել են: Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարներն ու բժիշկները: Վիրավորներից ոմանք գտնվում են խիստ ծանր վիճակում:
Վթարի պատճառը դեռևս չի հայտարարվել: