27/06/2017 12:49
Սեֆիլյանի գործով պաշտպան Տիգրան Եգորյանի հանդեպ դատական սանկցիա կիրառվեց
Ժիրայր Սեֆիլյանի գործով փաստաբան Տիգրան Եգորյանի հանդեպ դատարանի որոշմամբ դատական սանկցիա կիրառվեց` դիմելով Փաստաբանական պալատ, այս մասին ասաց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը:
Ընդմիջումից հետո նիստը շարունակվեց առանց ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Ներսես Պողոսյանի և Գևորգ Սաֆարյանի, ինչպես նաև դատարանի դահլիճ թույլ չտվեցին մտնել պաշտպաններ Արայիկ Պապիկյանին ու Տիգրան Հայրապետյանին: Վերջիններս հրաժարվել էին պայուսակների զննությունից:
Դատավորը նախ հայտարարեց, որ այսուհետ գործով դատական նիստերը տեղի կունենան ամեն երեքշաբթի և ուրբաթ օրերին և նշեց` դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ` պաշտպանների վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու համար, որը կհրապարակվի 30 րոպեից:
Դահլիճից դուրս փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ չհասցրեց հասկանալ, թե ինչի՞ համար է իր հանդեպ դատական սանկցիա կիրառվել:
«Ստիպված 30 րոպե կսպասեմ»,- ասաց պաշտպանը: