«Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանը ՊՊԾ գնդից 100 հազար դրամ է փոխանցել դստերը

18/07/2017 10:51

«Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանը ՊՊԾ գնդից 100 հազար դրամ է փոխանցել դստերը


2016-ի հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակետային գնդի գրավման վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունից Aysor.am-ը կներկայացնի ՊՊԾ մտած «Սասնա ծռեր» խմբի անդամներից Աշոտ Պետրոսյանին վերաբերող մի դրվագ։

Նկատենք, որ այս գործով կա 92 վկա, 41 տուժող, 32 մեղադրյալ։ Վկայություններ, մասնավորապես, տվել են ՊՊԾ-ին հարակից տարածքի բնակիչները։ Օրինակ, տարածքի բնակիչներից ղարաբաղյան ազատամարտին մասնակից Ա. Մնացականյանը գնդի մոտ տեղի ունեցածին ականատես է եղել առավոտյան, երբ վազել է տարածքով։ Նա իր ցուցմունքում ասել է, որ ՊՊԾ գնդի դիմաց տեսել է զինված մոտ 10 անձի, որոնց հագին եղել են զրահաբաճկոններ:

Հետաքրքրությունից դրդված՝ մոտեցել է նրանց, որպեսզի պարզի, թե ինչ է կատարվել: Նրանցից մեկը, որին վկան այդպես էլ չի հիշել, պատասխանել է, որ հեղափոխություն են անում, հոգնել են իշխանություններից, այդ պատճառով էլ գրավել են ՊՊԾ գունդը: Մնացականյանի հետաքրքրությունն այնքան մեծ է եղել, որ մի պահ մտել է գնդի սենյակներից մեկը, որտեղ տեսել է, որ կա մինչև վեց ոստիկան, իսկ Վալերի Օսիպյանը և Վարդան Եղիազարյանը զինված տղաների հետ բանակցություններ են վարել: Վկան ասել է, որ որպես պատերազմի մասնակից, հեռակա ճանաչել է Պավել Մանուկյանին և Արայիկ Խանդոյանին։

Խորենացի փողոցի տներից մեկի բնակիչներ Թումբոլյաններից Մ. Թումբոլյանը ցուցմունքներ է տվել՝ ասելով, որ գնդի գրավումից մի քանի օր անց սկսել է շփվել զինյալների հետ, իմացել է, որ նրանք Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, իրենց անվանել են «Սասնա Ծռեր»:
Թումբոլյանն ասել է նաև, որ իր աղջիկը՝ Նանեն, ենթադրել է, որ իր համադասարանցի Սոսեի հայրը, որի անունն Աշոտ է, նույնպես կարող է նրանց հետ լինել, քանի որ նա Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներից էր: Վկան ասել է, որ գնդի մոտ հանդիպել է Աշոտին և ծանոթացել նրա ու Արայիկ Խանդոյանի հետ, որին «Օդինոկի վոլկ» են անվանել:

Թումբոլյաններին Աշոտ Պետրոսյանը մոտեցել է հուլիսի 18-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում և տեսախցիկ խնդրել: Նրան տրամադրված հեռախոսը Պետրոսյանը վերցրել, գնացել է գնդի տարածք ու վերադառնալով խնդրել է հեռախոսով կատարված տեսաձայնագրությունը փոխանցել մյուս դստերը՝ Տաթևիկին։

Աշոտ Պետրոսյանի խնդրանքը կատարվել է։ Ի դեպ, այս վկան ասել է նաև, որ ինքը զինյալների հետ շփումներ ունեցել է ոչ թե որ նրանց գաղափարներին համախոհ է, այլ որպեսզի պաշտպանի իր ընտանիքը, «քանի որ զինված խմբի բոլոր անդամները, այդ թվում՝ նաև Պավլիկ Մանուկյանն ու Աշոտ Պետրոսյանը, զինված են եղել», և ՊՊԾ-ին անմիջապես մոտ գտնվող իր տանը զինյալները կարող էին վնաս հասցնել։

Ուշագրավ են վկա Կ. Սմբատյանի ցուցմունքները։ Նա ասել է, որ դեպքերի օրը հարսը՝ Էլենը, որը բնակվել է հենց Խորենացի փողոցում, այդ օրերին տեղափոխվել է իր տուն։ Սակայն հուլիսի 22-ին Էլենի հետ որոշել են այցելել իրենց տուն՝ մաքրություն անելու։ Երբ թույլտվությունից հետո կարողացել են մտնել տուն, իրենց է մոտեցել Աշոտ Պետրոսյանը և խնդրել իրենց համար բրդուճներ պատրաստել: Իրենք պատասխանել են, որ անհրաժեշտ մթերք չունեն և պետք է ուտելիք գնեն խանութից, և Պետրոսյանը նրանց է տվել 20.000 ՀՀ դրամ և խնդրել գնել սնունդ ու ծխախոտ։ Պետրոսյանի խնդրանքը կատարվել է՝ սնունդը գնել են ու փոխանցել խմբի անդամներին։

Որոշ ժամանակ անց, նույն վկայի ցուցմունքով, իրեն է հանդիպել Աշոտ Պետրոսյանը, փոխանցել 100.000 դրամ և երկու հատ էլեկտրոնային կրիչ՝ խնդրելով դրանք հանձնել իր դստերը՝ Տաթևիկին: Պետրոսյանի այդ խնդրանքը ևս կատարվել է։

Այս գործով վկա է նաև Պետրոսյանի դուստրը՝ Տաթևիկը։ Նա հարցաքննվել է ու ասել, որ հուլիսի 17-ին ինտերնետային կայքերի տարածած տեսագրություններից է տեղեկացել, որ մի խումբ անձինք գրավել են ՊՊԾ գունդը, որոնց մեջ  է նաև  հայրը։  Ասել է, որ հայրը՝ Աշոտ Պետրոսյանը, մինչև վերջին դեպքերը բնակվել է Աշտարակ քաղաքում՝ միայնակ: Նա «Հիմնադիր խորհրդարանի» անդամ է և, չնայած ինքը ևս հիմնադիր խորհրդարանի գաղափարների համախոհ է, սակայն այդ խորհրդարանի անդամներից ոչ մեկին չի ճանաչել և որևէ շփում չի ունեցել, որևէ մեկին չի տեսել:

Բացի այդ, ասել է նաև, որ ինքը զինված խմբի ծրագրերի, նախապատրաստության և հարձակման մասին չի իմացել: Գնդի գրավման օրերին ասել է, որ խոսել է հոր հետ ու հիմնականում հարցրել է հոր առողջությունից։ Նշել է, որ հոր վիրավորվելու մասին նույնպես տեղեկացել է համացանցից, գնացել է «Էրեբունի» հիվանդանոց, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել, որ տեսակցի նրան:
Հատկանշական են Աշոտ Պետրոսյանի եղբոր որդու՝ Արամայիս Պետրոսյանի ցուցմունքները։ Ի դեպ, վերջինը Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ազատազրկված Լիպարիտ Պետրոսյանի որդին է։

Արամայիսն ասել է, որ երբ հուլիսի 19-ին եղել է հորեղբոր դստեր՝ Տաթևիկի հետ, նրան է զանգահարել Աշոտ Պետրոսյանը և խոսել է նաև իր հետ։ Արամայիսի ցուցմունքով, հորեղբայրն իրեն հարցրել է, թե ինչո՞ւ է լքել ժողովրդին, ինչու նրանց հետ չէ, ինքն էլ պատասխանել է, որ սպասում են մինչև ժողովուրդը հավաքվի, որպեսզի բանակցություններ սկսեն և փորձեն հարցին լուծում տալ։ Երիտասարդն իրավապահներին ասել է, որ այդպես էլ չի գնացել ժողովրդի մոտ, քանի որ կողմնակից չէ ուժի գործադրմանը: Հորեղբոր հետ այլ զրույց Արամայիսը չի ունեցել:

Ընդգծենք, որ «Սասնա ծռերի» անդամների մեծ մասը ցուցմունքներ չեն տվել, իսկ մյուսների տված ցուցմունքներին էլ Aysor.am-ը այս շարքի նախորդ հատվածներում անդրադարձել է։ Դատարանում այս ցուցմուքնները կարող են փոխվել։

Առաջին մաս

Երկրորդ մաս

Երրորդ մաս

Չորրորդ մաս

Հինգերորդ մաս

Վերցերորդ մաս

Յոթերորդ մաս

Ութերորդ մաս

Իններորդ մաս

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:31 Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներին Այսօր, 21:05 Թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողել Այսօր, 20:52 Հայոց Հայրապետն ու Դիվանագետների համահայկական խորհրդի անդամները հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հարցն են քննարկել Այսօր, 20:36 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը Այսօր, 20:17 «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ Տավուշի համար բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներն Օպերայում ընթացող միջոցառման ժամանակ բեմ բարձրացան՝ պաստառներով (Տեսանյութ) Այսօր, 20:00 «Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին Այսօր, 19:46 «Դեռ ժամանակ ունեք հրաժարվելու քաղաքական մեծամասնության մահակը լինելու անպատիվ դերից»․ Աբրահամյանն՝ ի պատասխան ոստիկանության՝ քիչ առաջվա հայտարարության Այսօր, 19:28 Հիշու՞մ եք՝ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր պատրաստել, որն այդպես էլ հասարակությունը չդիտեց․ Այ, հիմա ցուցադրելու ճիշտ ժամանակն է, հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա․ Աշոտյան Այսօր, 19:17 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) Այսօր, 19:09 Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան Այսօր, 18:59 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը Այսօր, 18:43 Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան Այսօր, 18:24 Միրզոյանը Կատար է մեկնում Այսօր, 18:09 ՆԳՆ-ից պնդում են․ «Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր, իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ է խնդիրներ լուծում» Այսօր, 17:57 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ) Այսօր, 17:44 Պայքարը խաղաղ բնույթ է կրում և անպայման խաղաղ կերպով էլ՝ օրենքի շրջանակներում հասնելու է իր նպատակին․ Պետրոսյան Այսօր, 17:31 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն Այսօր, 17:18 Մեկ անձի «շնորհիվ» մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը անցավ Ադրբեջանին, և նույնը շարունակվում է Տավուշում․ Պետք է համախմբվել․ Արցախի թեմի առաջնորդ Այսօր, 16:56 «Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, անարգվող Հայոց Դրոշը»․ Գալստյանը դիմել է «Երկրապահներին» Այսօր, 16:35 «Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 16:16 Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ եզդի Քյարամ Սլոյանի սխրանքը Այսօր, 16:05 Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված․ Առանց Հայրենիք՝ պետություն չկա․ Շարմազանով Այսօր, 15:56 Որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն. ՊՆ Այսօր, 15:48 Սյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Այսօր, 15:30 Օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 15:10 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Այսօր, 14:49 Մի բան է՝ ինչ եք խոսում, լրիվ այլ բան, թե ինչ եք անում․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին Այսօր, 14:44 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում․ Լուսանկարներ Այսօր, 14:25 Մեր կյանքը կտրուկ փոխվելու է. դա լինելու է մի քանի ամսվա ընթացքում (Տեսանյութ) Այսօր, 14:11 Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել Այսօր, 14:01 Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ Այսօր, 13:55 «Ոտքի՛, քանի քեզ էլ չի հանձնել»․ Երևանի տարբեր հատվածներում պաստառներ են հայտնվել (Տեսանյութ) Այսօր, 13:45 Տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով՝ 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել Այսօր, 13:40 Մոսկվան չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները Այսօր, 13:27 Կիրանցում երեկ ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում է լինի աստիճանով, իրավունք չունի սպառնալիքով խոսելու և ոտնակոխ անելու իմ ժողովրդին. Բագրատ Սրբազան Այսօր, 13:02 Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում Այսօր, 12:57 Զինվորականները ճնշման տակ են այդ ամենն ասել․ Մախսուդյանը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին Այսօր, 12:39 Այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա․ Բալայանը՝ ՀՀ-ում Պուտինին ձերբակալելու մասին Այսօր, 12:32 Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. Սրբազան Այսօր, 12:29 Դասընթացավարների դասընթաց՝ VOLFIRE ծրագրի շրջանակում. վերապատրաստվում են փրկարար ծառայողները Այսօր, 12:28 Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին. Արսեն Բաբայան Այսօր, 12:24 Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայաստանը կորցնենք, փախստական դառնանք, էլ ինչի՞ց պիտի վախենանք Այսօր, 12:17 «Հայրենիքը պետությունն է. սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ». Նիկոլ Փաշինյանը՝ բանախոս Այսօր, 12:13 ՀՀ-ն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի՝ ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս․ Ոսկանյան Այսօր, 12:03 Կիևյան կամրջի վրա կանխվել է օտարերկրյա քաղաքացու ինքնասպանությունը Այսօր, 11:41 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Այսօր, 11:23 Արևմուտքից դոլարներ ստացող քարոզիչների տերերը հասկացել են՝ Փաշինյանը տապալվել է. փոխարինել է պետք (Տեսանյութ) Այսօր, 11:10 Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո Այսօր, 11:03 Իշխանությունը, որը 2018-ին փառաբանում էր որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Այսօր, 10:35 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին Այսօր, 10:33 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականներ (Տեսանյութ) Այսօր, 10:22 Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան Այսօր, 10:20 «Ժողովուրդ». Պաշտոնի ստանձնման հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել Այսօր, 10:18 «Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը Այսօր, 10:16 «Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից Այսօր, 10:14 «Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների»՝ Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնել Այսօր, 10:10 «Փաստ». Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները Այսօր, 10:08 «Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից Այսօր, 10:01 «Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել՝ փորձելով գյուղացիների «գլուխները լվանալ», որ չմիանան պայքարին Այսօր, 09:59 «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը միաժամանակ երկու պետական հիմնարկում է աշխատում. ո՞րն է առավել նախընտրում Այսօր, 09:56 «Քաղաքացու օրն է», «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին․ 2018-ից սկսած՝ ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է․ Մխիթարյան Այսօր, 09:49 Հայոց եկեղեցու սրբազան հայրերը մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից․ Թաթոյանը՝ տավուշյան իրավիճակի մասին Այսօր, 09:44 «Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից Այսօր, 09:30 Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին Այսօր, 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան Այսօր, 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին Այսօր, 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» 26/04/2024 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ 26/04/2024 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ 26/04/2024 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ 26/04/2024 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին 26/04/2024 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները 26/04/2024 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 26/04/2024 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի 26/04/2024 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին 26/04/2024 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում 26/04/2024 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը 26/04/2024 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին

Տվյալ բաժնի վերջին նյութերը